Рубрика: Հայոց լեզու, Ձմեռային ճամբար 2024

Ճամբար

1.Ի՞նչ տվեց ինձ ճամբարը:

Ճամբարի ժամանակ մենք խաղում էինք լիքը խաղեր, օրինակ`շախմատ, ունո, ինտելեկտուալ լոտո և այլն: Մենք այնտեղ նաև սարքում էինք հեռախոսային խաղեր հատուկ ծրագրով։ Ինձ շատ է դուր եկել ճամբարը։

2.Ի՞նչ նախագծերի մասնակցեցի և ո՞ր նախագիծն էր իմ ամենասիրելին:

Ինձ շատ դուր է եկել ընկեր Էդիտայի նախագիծը, այնտեղ մենք սովորում էինք Գորիսի բարբառը։

3.Ինչո՞վ է տարբերվում ճամբարային առօրյան ուսումնական առօրյայից:

Ճամբարային առօրյան ինձ ավելի շատ է դուր եկել, քանի որ այնտեղ մենք խաղում էինք տարբեր խաղեր, Իսկ ուսումնական առօրյայի ժամանակ մենք դաս ենք անում և շատ քիչ ենք խաղեր խաղում։

4. Ինչպիսի՞ սպասելիքներ ունեի այս ճամբարից և որքանո՞վ արդարացան:

5.Ի՞նչ կուզեի՝ իրականանար ՝ ծրագիր, նախագիծ, ճամփորդություն, որ մնաց անկատար:

Ես շատ կուզեի, որ մենք գնայինք վրանային ճամփորդության, բայց եղանակի պատճառով մենք չկարողացանք գնալ։

Рубрика: Ձմեռային ճամբար 2024

Խաղի ստեղծում ճամբար ժամանակ

Ճամբարի ժամանակ մենք ունենք մի նախագիծ, որի ժամանակ մենք տարբեր խաղեր ենք ստեղծում։ Մենք մի օր հատուկ ծրագրով ստեղծեցինգ խաղ, որի մեջ պետք է գտնել պարզ և հատուկ թվերը և տեղադել ճիշտ կողմ։

Рубрика: Ձմեռային ճամբար 2024

Սահադաշտում

Այսօր մենք ընդհանուր պարապմունքից հետո մեր ջոկատի հետ գնացինք սահադաշտ՛ սահելու։ Երբ մենք հասանք սահադաշտ մեզ տվեցին սահելու կոշիկներ և մենք մտանք սահադաշտ ու սկսեցինք սահել։ Սկզբում ես չէի կարոզանում սահել, բայց ժամանակին ես սովորեցի սահել իմ ընկերոջ հետ։ Ես իմ ընկրոջը սովորեցրեցի ավելի լավ սահել սառույցի վրա։ Այս ճամբարային օրը ինձհամար շատ լավ անցավ։

Рубрика: Ձմեռային ճամբար 2024

Ճամբարային առաջին-երկրորդ օրեր

Օր 1

Ճամբարային առաջին օրը մենք սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որից հետո մեր ջոկատով սկսեցինք լուծել տարբեր մաթեմատիկական վարժություններ և խաղացինք խաղեր.այս ամենը մեզ սովորեցնում էին քոլեջի ուսանողները, ովքեր ծրագրավորողներ են։ Քննարկեցինք մեր ճամբարային օրակարգը։

Օր 2

Այսօր մենք նորից ունեցանք հանդիպում քոլեջի սովորողի հետ, մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստացանք։ Գնացինք մարզական խաղերի, մենք ունեցանք ֆուտբոլային հանդիպում. իմ թիմը հաղթանակած դուրս եկավ։ Ես և իմ ընկերը խաղացինք շախմատ, այս խաղում հաղթեց ընկերս։