Рубрика: Քիմիա 7

Բանավոր քննարկում 14․12․2023

  1. Ի՞նչ բնական գիտություններ գիտես:
    Բնական գիտություններից գիտեմ՝ կենսաբանությունը, ֆիզիկան, քիմինա և աշխարհագրությունը։
  2. Ի՞նչ է ուսումնասիում քիմիան:
    Քիմիան գիտություն է, որի ուսումնասիրության առարկան նյութն է և նրա հետ կատարվող փոփոխությունները։
  3. Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները:
    Մեզ շրջապատող ամեն բան մենք անվանում ենք ֆիզիկական մարիմին, որոնք ունեն ծավալ և զանգված։ Մարմինները լինում են 2 տեսակի՝ անշունչ և շնչավոր։
  4. Ի՞նչ է նյութ:
    Նյութը այն է ինչից կազմված է ֆիզիկական մարմինը։
  5. Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:
    Մաքուր են այն նյութերը որոնք կազմված են միատեսակ մասնիկներից (ատոմ, մոլեկուլ․․․)։
  6. Ո՞ր նյութերն են կոչվում խառնուրդներ:
    Խառնուրդներ են կոչվում այն նյութերը որոնք իրենց մեջ պարունակում են 1 — ից ավելի նյութեր։
  7. Խառնուրդների ի՞նչ տեսակներ գիտես:
    Խառնուրդները բաժանվում են 2 մասի՝ համասեռ և անհամասեռ։ Համասեռ խառնուրդնուրդներում հնարավոր չէ տարբերել խառնուրդ առաջացնող նյութերը։ Անհամասեռ խառնուրդներում բաղադրրիչները անզեն աչքով տեսանելի են։
  8. Ի՞նչ է երևույթը:
    Ցանկացած փոփոխություն բնության մեջ կոչվում է երևույթ:
  9. Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական:
    Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը:
  10. Ո՞ր երևույթն է կոչվում  քիմիական:
    Քիմիական երևույթներ են նրանք, որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր՝ ռեակցաներ:
  11. Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները:
    Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են՝ ջերմության կլանվելը կամ անջատվելը, հոտի առաջանալը, գույնի փոփոխություն, նստվածքի առաջանալը, գազի անջատվելը, համի փոփոխություն:
  12. Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի սկսվելու պայմանները:
    Քիմիական ռեակցիան սկսելու պայմաններն են՝ մանրացում, խառնում, տաքացում և այլն: 
  13. Ասա՛  նյութի ֆիզիկական հատկությունները:
    Նյութի ֆիզիկական հատկություններն են`հոտը, համը, գույնը, ագրեգատային վիճակը, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, էլեկտրահաղորդականությունը, ջերմահաղորդականությունը, մագնիսական հատկությունը, ամրությունը ( պինդ նյութի դեպքում):
  14. Ի՞նչ է ատոմը:
    Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:
  15. Ի՞նչ է քիմիական տարրը:
    Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։
  16. Ո՞ր նութերն են կոչվում պարզ:
    Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:
  17. Պարզ նյութերը ի՞նչ տեսակներ գիտես:
    Ծծումբ, ջրածին, ացխածինը և այլն։
  18. Ո՞ր նութերն են կոչվում բարդ:
    Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:

Оставьте комментарий